Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Նովոռոսիյսկի հայ համայնքի ներկայացուցիչներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  Նովոռոսիյսկի հայ համայնքի ներկայացուցիչներին 08.09.2021

Սեպտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՌԴ Նովոռոսիյսկ քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ առաջնորդությամբ Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մովսես արքեպիսկոպոս Մովսիսյանի

Գերաշնորհ Սրբազան Հայրը, ներկայացնելով հյուրերին,  հայցեց Հայոց Հայրապետի օրհնությունը Խոսելով համայնքային կյանքի մասին՝ Մովսես սրբազանը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ սույն թվականի հոկտեմբերի 16-ին ՌԴ Նովոռոսիյսկ քաղաքում տեղի է ունենալու  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական նորակառույց եկեղեցու օծման արարողությունը Այս առիթով Սրբազան Հայրն իր մասնավոր հրավերը փոխանցեց Ամենայն Հայոց Հայրապետին՝  կատարելու եկեղեցու օծման արարողությունը։