Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կաթողիկե Հայոց Պատրիարքին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կաթողիկե Հայոց Պատրիարքին 06.12.2021

Դեկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ամենապատիվ Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկե Հայոց Պատրիարքին։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին։ Երկուստեք կարևորվեց մեր ժողովրդի միասնականության ամրապնդումն առկա դժվարությունների հաղթահարման գործում։