Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Եռաբլուր» պանթեոն 2023

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Եռաբլուր» պանթեոն 2023 01.01.2023

Հունվարի 1-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսաց դասի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի անկախության և պաշտպանության համար իրենց կյանքն ընծայաբերած հայորդիների հիշատակին:
Վեհափառ Հայրապետը և հոգևորականաց դասն աղոթք բարձրացրեցին առ Աստված նահատակ քաջորդիների հոգիների խաղաղության համար:
Նորին Սրբությունն ու եկեղեցականներն առանձնաբար այցելեցին նաև ազգի հերոս զավակների շիրիմներին՝ բերելով իրենց խոնարհումն ու աղոթքը։