Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն 21.09.2023

Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսաց դասի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքն ընծայաբերած հայորդիների հիշատակին:

Պանթեոնում հոգևորականաց դասը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, աղոթք բարձրացրեց առ Աստված քաջորդիների հոգիների խաղաղության համար:

Յիշատակն արդարոցն օրհնութեամբ եղիցի