Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին 15.02.2019

Փետրվարի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Սիսթան-Բելուջիսթան նահանգում Խաշ-Զահեդան մայրուղու վրա տեղի ունեցած սարսափելի ահաբեկչության կապակցությամբ, որը պատճառ է դարձել մարդկային անմեղ զոհերի։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր դասի և հավատացելոց անունից վշտակցություն հայտնելով նախագահ Ռոհանիին, Իրանի բարեկամ ժողովրդին և զոհերի ընտանիքներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցել է Բարձրյալի  մխիթարությունն ու սփոփանքը բոլոր սգակիրների համար:

Շուտափույթ ապաքինում ցանկանալով ահաբեկչությունից տուժած վիրավորներին` Նորին Սրբությունը մաղթել է, որ Աստված աջակից ու օգնական լինի Իրանի ողջ ժողովրդին։