Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց Ֆրանսիայի Սենատի ընդունած որոշումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց Ֆրանսիայի Սենատի ընդունած որոշումը 26.11.2020

Ողջունում ենք քիչ առաջ Ֆրանսիայի Հանրապետության Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևի որդեգրումը։

Սա կարևոր և անհրաժեշտ մարդասիրական քայլ էր Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի միջազգային ճանաչման ճանապարհին։

Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում Ֆրանսիայի բարեկամ երկրին, բարեսեր ժողովրդին և Սենատի խմբակցություններին։