Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել Իրանի նորընտիր նախագահին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել Իրանի նորընտիր նախագահին 20.06.2021
Հունիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել Էբրահիմ Ռայիսիին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
 
«Ուրախ ենք մեծապես, որ Իրանի բարեսեր ժողովուրդը ազգային ավանդներին հավատարմությամբ կառուցում է իր երկրի շեն ու բարօր կյանքը։ Մեր մաղթանքն է, որ Ձեր ղեկավարությամբ բարեկամ Իրանը արձանագրի նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ և շարունակի գովարժան ներդրում բերել տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդման գործին։
 
Գոհունակություն է Մեզ համար նաև, որ մեր երկու ժողովուրդների երկարամյա բարեկամությունը այսօր շարունակում է ամրանալ մեր պետությունների միջև արդյունավետ գործակցությամբ», - ասված Վեհափառ Հայրապետի ուղերձում։
 
Հայոց Հայրապետը Իրանի հավատավոր ժողովրդին մաղթել է ապահով խաղաղություն, նորընտիր նախագահին՝ Բարձրյալի մշտական զորակցությունը։