Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց արցախյան 44-օրյա պատերազմում հաշմանդամություն ստացած ժամկետային զինծառայող սերժանտ Արթուր Հովհաննիսյանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց արցախյան 44-օրյա պատերազմում հաշմանդամություն ստացած ժամկետային զինծառայող սերժանտ Արթուր Հովհաննիսյանին 20.09.2022

Սեպտեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց արցախյան 44-օրյա պատերազմում հաշմանդամություն ստացած ժամկետային զինծառայող սերժանտ Արթուր Հովհաննիսյանին, ով առաջիկա օրերին կմեկնի Կանադա` Կանադայի Հայոց թեմի և Արագածոտնի թեմի նախաձեռնությամբ ու աջակցությամբ ստանալու անհրաժեշտ բուժումն ու վերջույթների պրոթեզավորումը։