Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանի հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանի հետ 13.11.2020

Նոյեմբերի 13-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում ավարտող Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևային։

Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց դեսպանին անցնող տարիների ընթացքում վերջինիս օգտաշատ ծառայության և հայ-բուլղարական հարաբերությունների ամրապնդման հարցում ունեցած ներդրման համար։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաջողություններ մաղթեց տիկին Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևային հետագա ծառայության մեջ։