Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց շուրջ երկու հարյուր բժիշկների

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց շուրջ երկու հարյուր բժիշկների 23.09.2019

Սեպտեմբերի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում հյուրընկալեց Գերմանիայից, Ավստրիայից և Շվեյցարիայից Հայաստան ժամանած շուրջ երկու հարյուր բժիշկների՝ առաջնորդությամբ Վիեննա Բժշկական համալսարանի պրոֆեսոր Յոհաննես Ռուբերի: