Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Դոհայում կայացած երիտասարդատական գիտական 16-րդ օլիմպիադայում 3-րդ տեղը զբաղեցրած աշակերտներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Դոհայում կայացած երիտասարդատական գիտական 16-րդ օլիմպիադայում 3-րդ տեղը զբաղեցրած աշակերտներին 26.12.2019

Դեկտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում հյուրընկալեց Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի՝ Դոհայում կայացած երիտասարդատական գիտական 16-րդ օլիմպիադայում 3-րդ տեղը զբաղեցրած աշակերտներին: Վեհափառ Հայրապետը, շնորհավորելով պատանիներին կարևոր հաղթանակի առիթով, իր օրհնությունը բերեց նրանց և դպրոցի մանկավարժներին: