Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով Մայր Աթոռի միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույց

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով Մայր Աթոռի միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույց 29.12.2022

Դեկտեմբերի 31

Ժամը 24:00-ին – Մաղթանք և Նռնօրհնեքի արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի Բաց խորանին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

Հունվարի 1

Ժամը 10:00-ին - Սուրբ Պատարագ և Հայրապետական մաղթանք Սուրբ Գայանե վանքում։

Հունվարի 5

ժամը 17:30-ին - Երեկոյան ժամերգություն և Ճրագալույցի Սուրբ Պատարագ Սուրբ Գայանե վանքում։

Հունվարի 6

Ժամը 10:30-ին - Հայրապետական Պատարագ և Ջրօրհնեքի արարողություն Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։

Հունվարի 7

Ժամը 10:30-ին - Սուրբ Պատարագ և հոգեհանգիստ Սուրբ Գայանե վանքում: