Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով Մայր Աթոռի միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույց

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով Մայր Աթոռի միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույց 30.12.2023

✝️Դեկտեմբերի 31

📍Ժամը 11:00-ին - Սուրբ Պատարագ և Հանրապետական մաղթանք Սուրբ Գայանե վանքում,

📍Ժամը 24:00-ին – Նռնօրհնեքի արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի Բաց խորանին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի,

✝️Հունվարի 1

📍Ժամը 10:00-ին - Սուրբ Պատարագ և Հայրապետական մաղթանք Սուրբ Գայանե վանքում,

✝️Հունվարի 5

📍ժամը 17:30-ին - Երեկոյան ժամերգություն և Ճրագալույցի Սուրբ Պատարագ Սուրբ Գայանե վանքում,

✝️Հունվարի 6

📍Ժամը 10:30-ին - Հայրապետական Պատարագ և Ջրօրհնեքի արարողություն Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում,

✝️Հունվարի 7

📍Ժամը 11:00-ին - Սուրբ Պատարագ և հոգեհանգիստ Սուրբ Գայանե վանքում: