Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավագ շաբաթվա արարությունների ժամանակացույց

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  ավագ շաբաթվա արարությունների ժամանակացույց 26.03.2021

ԾԱՂԿԱԶԱՐԴ (մարտի 28)

 -Անդաստան և մանուկների օրհնություն` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի - ժամը 10:00-ին,
-Սուրբ Պատարագ և մանուկների օրհնություն- ժամը 11։00 (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունն արարողությանը կմասնակցի Ս. Գայանե վանքում),
-Դռնբացեքի կարգ- ժամը 17։30 (Սրբազան արողությունը կկատարվի Ս. Գայանե վանքում),

 ԱՎԱԳ ԵՐԵՔՇԱԲԹԻ (մարտի 30)

 -Հիշատակ տասը կուսանաց - ժամը 17:30-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի  Ս. ՀովհաննեսՄկրտիչ - Ս. Վարդան մատուռ-մկրտարանում,

 ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ (ապրիլի 1)

 - Առավոտյան ժամերգություն և Կարգ ապաշխարողաց - ժամը 8:00-ին, Ս. Հովհաննես Մկրտիչ - Ս․ Վարդան մատուռ-մկրտարանում,
- Սուրբ Պատարագ - ժամը 10:30-ին (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունն արարողությանը կմասնակցի Ս. Գայանե վանքում),
- Ոտնլվայի կարգ` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի - ժամը 16:00-ին, Ս. Գայանե վանքում,
- Խավարման կարգ - ժամը 19:00-ին, Ս. Գայանե վանքում,

 ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ (ապրիլի 2)

 - Խաչելության կարգ - ժամը 12:00-ին, Ս. Գայանե վանքում,
- Երեկոյան ժամերգություն և Թաղման կարգ - ժամը 17:30-ին, Ս. Գայանե վանքում,

ԱՎԱԳ ՇԱԲԱԹ (ապրիլի 3)

 - Ճրագալույցի Ս. Պատարագ - ժամը 17:30-ին (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունն արարողությանը կմասնակցի Ս. Գայանե վանքում),

ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆ (ապրիլի 4)

- Զատկական Հայրապետական Ս. Պատարագ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում - ժամը 10:30-ին: