Կկազմակերպվի «Սարկավագի առաքելությունը 21-րդ դարում» խորագրով հավաք

Կկազմակերպվի «Սարկավագի առաքելությունը 21-րդ դարում» խորագրով հավաք 22.12.2021

Սուրբ Ստեփանոս Նախասարկավագի տոնն այս տարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է դեկտեմբերի 25-ին։ Տոնին ընդառաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Ծաղկաձորում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և թեմերում սպասավորող սարկավագաց դասի համար կկազմակերպվի «Սարկավագի առաքելությունը 21-րդ դարում» խորագրով հավաք։ Հավաքի ընթացքում տեղի կունենան զեկույցներ ու քննարկումներ։

Դեկտեմբերի 24-ին Կեչառիսի վանական համալիրում Երեկոյան ժամերգության ավարտին կկատարվի Սուրբ Ստեփանոսի նախատոնակը, հընթացս որի հավատացյալների երկրպագության համար դուրս կբերվի սրբի մասունքը։