ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 31.03.2023

✅ԾԱՂԿԱԶԱՐԴ (ապրիլի 2)

➡️Առավոտյան ժամերգություն Ս. Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում, ժամը 8։00-ին:
➡️Անդաստան (ոստերի օրհնություն) և մանուկների օրհնություն Մայր Տաճարի բակում, ժամը 10:00-ին:
➡️Սուրբ Պատարագ և մանուկների օրհնություն Ս. Գայանե վանքում, ժամը 11։00։
➡️Դռնբացեքի կարգ Ս. Գայանե վանքում, ժամը 17։30։

✅ԱՎԱԳ ԵՐԵՔՇԱԲԹԻ՝ հիշատակ տասը կուսանաց (ապրիլ 4)

➡️Երեկոյան ժամերգություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում, ժամը 17:30-ին։

✅ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ (ապրիլի 6)

➡️Առավոտյան ժամերգություն և Կարգ ապաշխարողաց Սուրբ Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում, ժամը 8:00-ին։
➡️Սուրբ Պատարագ Սուրբ Գայանե վանքում, ժամը 10:30-ին։
➡️Ոտնլվայի կարգ Սուրբ Տրդատ Բաց խորանում, ժամը 16:00-ին։
➡️Խավարման կարգ Սուրբ Գայանե վանքում, ժամը 19:00-ին։

✅ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ (ապրիլի 7)

➡️Խաչելության կարգ Սուրբ Գայանե վանքում, ժամը 12։00-ին։
➡️Երեկոյան ժամերգություն և Թաղման կարգ Սուրբ Տրդատ Բաց խորանում, ժամը 17:30-ին։

✅ԱՎԱԳ ՇԱԲԱԹ (ապրիլի 8 )

➡️Ճրագալույցի Սուրբ Պատարագ Ս․ Գայանե վանքում, ժամը 17։30-ին։

✅ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆ (ապրիլի 9)

➡️Զատկական Հայրապետական Սուրբ Պատարագ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում, ժամը 10:30-ին: