Պատրիարք Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյան

Կ. Պոլսի հայոց պատրիարք

Գերշնորհ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը (ավազանի անունը՝ Շահան) ծնվել է 1962թ. Ստամբուլում:

1983 թ. հոգևոր սպասավորության է անցել Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանում:

1983 - 1987 թթ. սովորել է Ստամբուլի համալսարանի փիլիսոփայության բաժնում:

1986 թ. ձեռնադրվել է սարկավագ՝ ձեռամբ Կ.Պոլսի հայոց պատրիարք Ամենպատիվ Տ. Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի:

1989 - 1994 թթ. սովորել է Լոնդոնի համալսարանում:

1992 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա` ձեռամբ Կ.Պոլսի հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Գազանճյանի:

1994 - 1997 թթ. եղել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության Թարգմանչաց վարժարանի տեսուչ:

1997 - 1999 թթ. կրթությունը շարունակել է Դուբլինի համալսարանում (Իռլանդիա):

1999 - 2005 թթ. եղել է Կ. Պոլսի հայոց Պատրիարքության միջեկեղեցական և միջկրոնական հարաբերությունների բաժնի վարիչը, ինչպես նաև հոգևոր հովիվ Կ. Պոլսի հայոց եկեղեցիներում:

2005 թ. Նոր Կտակարանի ներածություն և մեկնություն, քարոզխոսություն և վարդապետական աստվածաբանություն է դասավանդել Գևորգյան հոգևոր ճեմարանում և Վազգենյան հոգևոր դպրանոցում:

2006թ. ապրիլի 21-ին, Մայր Աթոռում պաշտպանել է վարդապետական թեզ «Հավատք և հրաշք» թեմայով և Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, ձեռամբ Գերշ Տ. Շահան արքեպիսկոպոս Սվաճյանի, ստացել է մասնավոր վարդապետության չորս աստիճանները:

2007 - 2010 թթ. եղել է Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ:

2008 թ. Ս. Էջմիածնի Մայր Տաճարում, ձեռամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ստացել է եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում:

2011 թ. նշանակվել է Կ. Պոլսի հայոց պատրիարքության միջեկեղեցական և միջկրոնական հարաբերությունների բաժնի վարիչ:

2019 թ. հուլիսի 4-ին, Պոլսո Հայոց պատրիարքարանում կայացած եկեղեցական համագումարում, Կրոնական Ժողովի նախագահ Տ․ Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ընտրվել է Պոլսո Հայոց պատիարքական տեղապահ։

2019 թ. դեկտեմբերի 11-ին, Ազգային Պատգամավորական ժողովը Կ․ Պոլսի հայոց 85-րդ պատրիարք ընտրեց Ամենապատիվ Տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանին:

2020 թ. հունվարի 11-ին, Պոլսի հայոց պատրիարքության աթոռանիստ Ս․ Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Կոստանդնուպոլսի Հայոց 85-րդ Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի գահակալության արարողությունը:

Նույն օրը,  Ն.Ս.Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ Կոնդակով Սրբազան Պատրիարքին շնորհվեց Արքության պատիվ՝ ի գնահատություն Առաքելական  Սուրբ Եկեղեցու անդաստանում տարիների վաստակի և նվիրյալ ծառայության: