Տ. Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյան

Իրաքի Հայոց Թեմի Առաջնորդ
  • Ընդհանուր տեղեկություններ

Ծնվել է 1960թ․ հունիսի  18-ին Բեյրութ։ Ավազանի անունը՝ Գևորգ։

1971-1977 թթ.- Բեյրութի Վահան Թեքեյան վարժարան։

1977-1979 թթ.- Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Դպրեվանք։

1979-1986 թթ․- Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան։

1989-1990 թթ․- Շվեցարիայի ժնև քաղաքի և Նյու Յորքի  Կոլումբիա համալսարաններ։

1990-1993 թթ․- Ռիչմոնդի Աստվածաբանական ճեմարան և Վիրջինիայի համալսարան:

2003թ․-Ինդիանա նահանգի «Երրորդություն» աստվածաբանության ճեմարան, /Աստվածաբանության մագիստրոս/։

 

  • Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն

1986 թթ․- սարկավագ՝ ձեռամբ Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի ։

1987 թ․-Կուսակրոն քահանա՝ ձեռամբ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Քեշիշյանի։

1988 թ․- մասնավոր վարդապետության 4 աստիճան՝ ձեռամբ Տ․ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի։ Թեզ՝ «Աղթամարի կաթողիկոսությունը»։

2023 թ․- եպիսկոպոս՝ ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

 

  • Պաշտոնավարություն

1986-1987թթ․- Վեհարանի քարտուղար:

1987-1988թթ․- Վանքուվերի (Կանադա) հայ համայնքի հոգևոր հովիվ։

1990-1993թթ․- Ռիչմոնդի  Սուրբ Հակոբ եկեղեցու (Վիրջինիա, ԱՄՆ) հոգևոր հովիվ։

1993-1994թթ․- Նյու Յորքի Սուրբ Վարդան առաջնորդանիստ եկեղեցու լուսարարապետ։

1994-1997թթ․- Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու(Ֆլորիդա, ԱՄՆ) հոգևոր հովիվ:

1997-2002թ․- Սբ. Վարդանանց եկեղեցու (Չելմսֆըրդ, ԱՄՆ) հոգևոր հովիվ։

2001թ․- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի 1700-ամյակի հանձնախմբի անդամ:

2002-2003 թթ․- այցելու հովիվ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի եկեղեցիներում:

2003-2009թթ․- Կալկաթայի (Հնդկաստան) Սուրբ Նազարեթ եկեղեցու հովիվ։

2005-2009թթ․-Հնդկաստանի հայկական եկեղեցիների հովվության և Հայկական Մարդասիրական ճեմարանի կառավարիչ:

2009-2022թթ․- Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ եկեղեցու (Փենսիլվենիա, ԱՄՆ) հոգևոր հովիվ։

2022թ․-ից Իրաքի հայոց թեմի առաջնորդ։