Տ․ Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյան

ԱՄՆ Արևելյան հայոց թեմի առաջնորդ
  • Ընդհանուր տեղեկություններ

Ծնվել է 1981 թ․, Երևան։ Ավազանի անունը՝ Արամ։

1987–1997թթ. - Երևանի թիվ 65 միջնակարգ դպրոց։

1997-2002 թթ. - Սևանի Վազգենյան դպրանոց։

2002-2003 թթ․ - Գևորգյան Հոգևոր ճեմարան, աստվածաբանության բակալավր։

2004-2007թթ․ - Ստրասբուրգի համալսարան (Ֆրանսիա), (աստվածաբանության և կրոնագիտության մագիստրոս)։

2005 թ․ - Դուբլինի (Իռլանդիա) Միջազգային ուսումնական կենտրոն։

 

  • Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն

2001 թ․ - սարկավագ՝ ձեռամբ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի։ 

2003 թ․  - կուսակրոն քահանա՝ ձեռամբ Շահան արքեպիսկոպոս Սվաջյանի։ 

2011թ. - մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի։ Թեզ՝ ««Լինել Աստված». մարդու աստվածացման եռաստիճան ճանապարհն ըստ Սուրբ Ներսես Շնորհալու վարդապետության»։

2023թ․- եպիսկոպոս՝  ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

 

  • Պաշտոնավարություն

2003-2004թթ․ - Ամենայն Հայոց Կաթողիկոսի գավազանակիր։ 

2007-2011 թթ. - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի փոխդիվանապետ և Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոս (Քրիստոնեական բարոյագիտություն)։

2007-2014 թթ․ - Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի «Եկեղեցի և հասարակություն» հանձնաժողովի անդամ:

2008-2009 թթ. - Բրյուսելի (Բելգիա) Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցու հոգևոր հովիվ:

2009-2010 թթ. - Նիսի (Ֆրանսիա) Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ։

2010-2012 թթ. - Շվեցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ և Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ։

2013 թ․ - Մարսելի և Հարավային Ֆրանսիայի Առաջնորդական փոխանորդ։

2013-2014 թթ․ - Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ։  

2015-2017 թթ․ - Սուրբ Շողակաթ եկեղեցու (ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ) հոգևոր հովիվ։

2017-2018 թ․ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի՝ Քարոզչական և կրթական կենտրոնի տնօրեն։

2018-2020թթ․ - Սուրբ Վարդան առաջնորդանիստ եկեղեցու (ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ) լուսարարապետ։

2020-2021 թթ․ -  Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ։

2021 թ․-ից -  ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի՝ Քարոզչական և կրթական կենտրոնի տնօրեն։

2022 թ․-ից  -  ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ ։

2023 թ․-ից -  Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ։ 

 

  • Գրքեր և գիտական աշխատություններ

«Առ և ի նախդիրների իմաստային առումները ըստ Եղիշեի «Վասն Վարդանայ և Հայոց Պատերազմին» մատյանի», Սուրբ Էջմիածին, 2003թ.։

«Հանուն Մշակույթի Աստվածաբանության. Հավատքի Լույսը և Հայտնության Կերպարը Հանս Ուրս վոն Բալթազարի «Փառքը և Խաչը» շարքում», Ստրասբուրգ, 2007թ:

«Լինել Աստուած. Մարդու աստվածացման եռաստիճան ճանապարհն ըստ Սուրբ Ներսես Շնորհալու վարդապետության», Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2015թ.։

«Լույս և Հույս. Հոգևոր խորհրդածություններ», Երևան, 2021թ.։