Տ․ Տիրան եպիսկոպոս Պետրոսյան

Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ
  • Ընդհանուր տեղեկություններ

Ծնվել է 1981 թ․ փետրվարի 23-ին, Երևանում։ Ավազանի անունը՝ Արթուր։

1987-1997թթ․ - Ձերժինսկու անվան թիվ 20 ռուսական միջնակարգ դպրոց։

1997-2002թթ․ - Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց։

2002-2003թթ․ - Գևորգյան հոգևոր ճեմարան։

2005-2009թթ․- Վիեննայի Համալսարանի Կաթոլիկ աստվածաբանության (Խորհուրդների աստվածաբանության և ծիսագիտության ամբիոն) ֆակուլտետ,(Աստվածաբանության դոկտոր)։

 

  • Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն

2001թ․- սարկավագ՝ ձեռամբ Գերաշնորհ  Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի։

2003թ․- կուսակրոն քահանա՝ ձեռամբ Տ․ Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանի ։

2013թ․-վարդապետական աստիճան՝ ձեռամբ Գերաշնորհ  Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի։ Թեզ՝ «Սուրբ Գրիգոր Տաթևացու՝ յոթ խորհուրդների աստվածաբանությունը․ պատմա-քննական վերլուծություն»:

2019թ․ -եպիսկոպոս՝ ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

 

  • Պաշտոնավարություն

2003-2004թթ․- Դիվանատան քարտուղար։

2004-2005 թթ․- Ամենայն Հայոց Կաթողիկոսի գավազանակիր։ 

2009թ․- Գևորգյան հոգևոր ճեմարանի փոխտեսուչ, ծեսի, աստվածաբանության և հայրաբանության դասախոս։

2010թ․- Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչի պաշտոնակատար։

2010-2012թթ․ - Գերմանիայի Հայոց Թեմի՝ Մյունխենի և Նյուրնբերգի հայ համայնքների հոգևոր հովիվ։

2012թ․ - Շվեյցարիայի Հայոց թեմի Ս․ Հակոբ եկեղեցու (Ժնև) հոգևոր հովիվ։

2013թ․-ից - Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակի պաշտոնակատար։

2013-2017թթ․-Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի՝ «Հավատք և կարգ» հանձնախմբի անդամ:

2016թ․-ից - Վիեննայի Համալսարանի Բյուզանդագիտության ամբիոնի Հայկական ուսումնասիրությունների հանձնախմբի խորհրդատու-անդամ։

2019թ․-ից - Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ։