Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյան

Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ
  • Ընդհանուր տեղեկություններ

 Ծնվել է 1963թ․ օգոստոսի 20-ին՝ Հազարջրիբ, Իրան։ Ավազանի անունը՝ Ռազմիկ։

1970–1974 թթ. - Արմավիրի մարզի Խանջյան գյուղի միջնակարգ դպրոց։

1974–1980 թթ. - Էջմիածնի թիվ 1 միջնակարգ դպրոց։

1980-1986 թթ. - Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան:

1981-1983 թթ. - ծառայություն խորհրդային բանակում:

 

  • Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն

1986թ. - սարկավագ՝ ձեռամբ Տ. Հուսիկ արքեպիսկոպոսի Սանթուրյանի:

1987թ.- կուսակրոն քահանա՝ ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի։

1989թ. - մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ Տ. Ասողիկ եպիսիսկոպոս Արիստակեսյանի։ Թեզ՝ «Տասնաբանյա պատվիրանները և Քրիստոս»։

2019թ. - եպիսկոպոս՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

 

  • Պաշտոնավարություն

1987-1988 թթ․ -  «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատան վարիչ:

1988-1990 թթ․ - Տաթև վանքի վանահայր, Գորիս քաղաքի հոգևոր հովիվ:

1990-1991 թթ․ - Մայր Աթոռի հյուրընկալ:

1991-1992 թթ․ - Սյունյաց թեմի առաջնորդական փոխանորդ:

1992-1993 թթ․ - Քիշինևի (Մոլդովա)  Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ:

1993-1995 թթ․ - Սամարղանդի (Ուզբեկստան) հոգևոր հովիվ:

1995-2018 թթ․ - հովվական ծառայություն Գերմանիայի հայոց թեմում (1998թթ․` Քեոլն, 1998 - 2005թթ․` Բեռլին, 2005 - 2017թթ․` Հանաու, Բրեմեն, Համբուրգ, Հալլե, Բրաունշվայգ, Մայնց, Գիսեն, Ֆրանկֆուրտ քաղաքներ)։

2010-2018թ. - Գերմանիայի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ:

2018թ. - Գերմանիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ:

2018թ-ից. - Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ:

 

  • Գրքեր և գիտական աշխատություններ

 «Հայ Եկեղեցւոյ Սուրբ Պատարագի Խորհուրդը» 2011թ․։

«Հայաստանեայց Առաքելական Ուղղափառ Եկեղեցի» 2012թ.։