Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյան

Բալթյան երկրների Հայոց թեմի առաջնորդ
  • Ընդհանուր տեղեկություններ

 Ծնվել է 1979 թ. օգոստոսի 4, Երևան։ Ավազանի անունը` Արիստակես։

1986-1996 թթ. - Երևանի Ն. Ստեփանյանի անվան թիվ 71 ռուսական միջնակարգ դպրոց:

1996-1997 թթ. - Շիրակի թեմի հոգևոր ընծայարան:

1997-2002 թթ. - Գևորգյան հոգևոր ճեմարան:

 

  • Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն

2001թ. - սարկավագ՝ ձեռամբ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի:

2003թ. - կուսակրոն քահանա` ձեռամբ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի։

2013թ. - մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի (Թեզ՝ «Քրիստոնեական կրթության և արժեքների դերը երրորդ Հանրապետության տարիներին»)։

2014թ.- եպիսկոպոս՝ ձեռամբ  Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

 

  • Պաշտոնավարություն

2002-2005 թթ. - Մայր Տաճարի լուսարարապետի օգնական:

2005-2008 թթ. - Ավստրալիայի և Նոր Զելանդայի Հայոց թեմի առաջնորդական փոխանորդ և Սիդնեյի Սբ. Հարություն Եկեղեցու հոգևոր հովիվ:

2008-2019 թթ. - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն։

2009-2019թթ. - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական դպրոցի հոգևոր տեսուչ,  համակարգող Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի Հայաստանի գործունեության:

2012-2019թթ. - Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի Էօրնեկեան մանկապարտեզի հոգևոր տեսուչ:

2015-2020թթ. - Երևանի Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոց-հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ:

2017-2020թթ. - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) հովանու ներքո գործող Հայորդյաց տների հոգևոր տեսուչ:

2020թ․-ից - Բալթյան երկրների Հայոց թեմի առաջնորդ: