Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյան

Կանադայի հայոց թեմի առաջնորդ
  • Ընդհանուր տեղեկություններ

Ծնվել է 1972 թ. -հուլիսի 23, Բաթումի, Վրաստան։ Ավազանի անունը` Սամվել։

1979-1989 թթ. -Բաթումիի հայկական Ստեփան Շահումյանի անվան միջնակարգ դպրոց։

1989-1995 թթ. - Գևորգյան հոգևոր ճեմարան։

2001-2004 թթ.-Զալցբուրգի համալսարան՝ Աստվածաբանության ֆակուլտետ (աստվածաբանության մագիստրոս)։

 

  • Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն 

1995 թ. - սարկավագ՝ ձեռամբ Տ. Անանիա եպիսկոպոս Արաբաջյանի։

1996 թ. - կուսակրոն քահանա` ձեռամբ Տ. Շահե արքեպիսկոպոս Աճեմյանի։

2006 թ. - մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ Տ. Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանի։ Թեզ՝ «Ս. Դիոնիսիոս Արիսպագացին հայ մատենագրության մեջ»:

 

  • Պաշտոնավարություն

1996-2001 թթ. – Վրաստանի Հայոց Թեմ, Աջարիայի հոգևոր հովիվ։

2004-2005 թթ. –Վրաստանի Հայոց թեմի փոխառաջնորդ։

2005-2011թթ. -Սյունյաց թեմի փոխառաջնորդ։

2011-2014 թթ. -Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ

2014 թ.-ից - Կանադայի հայոց թեմի առաջնորդ։