Տ. Նարեկ եպիսկոպոս Բերբերյան

Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ
  • Ընդհանուր տեղեկություններ

Ծնվել է 1967 թ. հոկտեմբերի 28, Բեյրութ, Լիբանան։ Ավազանի անունը` Վազգեն։

1973 - 1981թթ. - Բեյրութի «Վահան Թեքեյան» վարժարան։

1981-1987 թթ. - Գևորգյան հոգևոր ճեմարան։

1988-1991 թ․ - Նյու Յորքի Սբ․ Վլադիմիր Ուղղափառ Աստվածաբանական ճեմարան։

1991-1992 թթ․ -Նյու Յորքի (ԱՄՆ) Անգլիկան եկեղեցու Աստվածաբանության համալսարան (մագիստրոս)։

1998 -1999թ. – Վերջինիայի Միացյալ աստվածաբանական ճեմարան (Աստվածաբանության դոկտոր)։

 

  • Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն

1986 թ. – սարկավագ՝ ձեռամբ Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի։

1992 թ. - կուսակրոն քահանա՝ ձեռամբ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի։

1994 թ․ - մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի։

2014 թ. - եպիսկոպոս՝ ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

 

  • Պաշտոնավարություն

1991-1992 թթ․ - Ս. Վարդան առաջնորդանիստ եկեղեցու (Նյու Յորք ԱՄՆ) լուսարարապետ։

1992-1993 թթ. - Ս. Գևորգ եկեղեցու (Հյուսթոն, ԱՄՆ) հովվի օգնական։

1994 -2000 թթ․- Ս. Հակոբ եկեղեցու (Ռիչմոնդ, ԱՄՆ)  հոգևոր հովիվ։

2000-2002 թթ. - Ս․ Գևորգ եկեղեցու (Հարթֆորդ, ԱՄՆ) հոգևոր հովիվ։

2003-2013 թթ. - Ս. Դավիթ եկեղեցու (Բոքա Ռաթոն, ԱՄՆ) հոգևոր հովիվ։

2013-2014 թթ. Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ։

2014 թ.-ից - Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ։