Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայան

Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն
  • Ընդհանուր տեղեկություններ

Ծնվել է  1978 թ., գյուղ Տաթև։ Ավազանի անունը՝ Նելսոն։

1984 - 1994 թթ. - Տաթևի Ս. Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց։

1994 – 2000 թթ․- Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան:

2001 թ. - Ժնևի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետին կից Եկեղեցիների համաշխարհային խորհրդի «Բոսսե»  Էկումենիկ ինստիտուտ։ 

2002-2004 թթ.- Ռուս Ուղղափառ Եկեղեցու Մոսկվայի հոգևոր ակադեմիա Աստվածաբանական գիտությունների թեկնածուի։

2006-2007 թթ. -  Հռոմի Պապական Սալեզյան համալսարան։

 

  • Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն

2000 թ. - սարկավագ՝ ձեռամբ Տ. Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի։

2002 թ. - կուսակրոն քահանա՝ ձեռամբ Տ. Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի։

2011 թ. - մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ  Տ. Փառեն եպիսկոպոս Ավետիքյանի։ Թեզ՝ «Ս. Գրիգոր Նարեկացու կրոնաբարոյական հայացքները ըստ «Մատեան ողբերգութեան»):

2011 թ. - եպիսկոպոս՝  ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց

Կաթողիկոսի։

 

  •  Պաշտոնավարություն

2000 թ. – Դիվանատան «Մայր Աթոռ-թեմեր» բաժնի գործավար-քարտուղար, Վեհափառ Հայրապետի արարողապետ:

2004 թ.- Մոսկվայի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ։

2004 թ. - Ինտերնետային գրասենյակի փոխտնօրեն, հայկական բաժնի պատասխանատու, Գևորգյան հոգևոր ճեմարանում  Հայ Եկեղեցու պատմության դասախոս։

2007-2008 թթ. - Մայր Աթոռի տնտեսական բաժնի տնօրենի պաշտոնակատար:

2008-2009 թթ. - Մայր Աթոռի վարչակազմակերպչական գործերի փոխկառավարիչ:

2009 թ. - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն:

2009 թ․ - Վանական խորհրդի անդամ։

2012-2021 թթ․  - Վերստուգիչ հանձնախմբի անդամ:

2012թ․-ից - Ճարտարապետական խորհրդի անդամ։ 

2017 թ․-ից  - Գերագույն խորհրդի անդամ ։

2021 թ․-ից - Կարգապահական խորհրդի անդամ։ 

2021-2024թթ.  Մայր Տաճարի Լուսարարապետ:

2024թ․-ից Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն։