Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան

Հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ
  • Ընդհանուր տեղեկություններ

Ծնվել է 1954թ., Սումգայիթ։  Ավազանի անունը՝ Գուրգեն։

1966-1971թթ. - Երևանի թիվ 132 ֆիզիկա-մաթեմատիկական թեքումով հատուկ դպրոց։

1971-1972թթ. - Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական բաժին։

1972-1976թթ. - Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտ։

1976թ. - ռուսաց լեզվի և գրականության դասախոս Եղեգնուտի դպրոցում։

1978-1980թթ. - Թեթև արդյունաբերության նախարարության ազգերի բաժին:

1980-1984թթ. -Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան:

1985-1987թթ․- Սանկտ Պետերբուրգի հոգևոր ակադեմիա։

1987 -1988թթ. - Լենինգրադի հոգևոր ակադեմիա, աստվածաբանական ասպիրանտուրա (աստվածաբանության թեկնածու)։

 

  • Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն

1983թ. - սարկավագ՝ ձեռամբ  Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի։

1985թ․ - կուսակրոն քահանա՝ ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի։

1987թ․ - մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի (Վարդապետական թեզ՝ «Աստվածճանաչման ճանապարհը ըստ քրիստոնեական վարդապետության և Յոգայիուսմունքի»)։

1988թ․ - ծայրագույն վարդապետության աստիճան՝ ձեռամբ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի:

1988թ. - եպիսկոպոս՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

1998թ. – արքության պատիվ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական Կոնդակով։

 

  • Պաշտոնավարություն

1986թ. - Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի վերակացու։

1986թ․ - դասախոսություն Գևորգյան Հոգևոր ճեմարանում։

1986-1987թթ․ - Գևորգյան Հոգևոր ճեմարանում փոխտեսուչ։

1987-1989թթ. - Ս. Հռիփսիմե վանքի վանահայր։

1989-2021թթ. - Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ:

2021թ․ - հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ։

 

  • Պարգևներ և կոչումներ

2014թ. - Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր։

ԼՂՀ «Արցախի հերոս» կոչում «Ոսկե արծիվ» շքանշան

ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալ

ԼՂՀ «Վաչագան Բարեպաշտ» շքանշան

ԼՂՀ «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան

ՀՀ  Վարչապետի հուշամեդալ

ՀՀ ՊՆ «Երախտագիտություն» շքանշան

ՀՀ ՊՆ  «Մարշալ Բաղրամյան» շքանշան

ՀՀ ՊՆ  «Անդրանիկ Օզանյան» շքանշան

ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» շքանշան