Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան

Մասյացոտն թեմի առաջնորդ
  • Ընդհանուր տեղեկություններ

Ծնվել է  1977թ., Մասիս: Ավազանի անունը՝ Արման:

1983-1993թթ. - Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի միջնակարգ դպրոց:

1993-1998թթ. - Սևանի Վազգենյան  հոգևոր դպրանոց:

1998-1999թթ. - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան։

2002-2003թթ. - Նյու Յորքի Քոնքորդիա քոլեջ,  ընդհանուր հոգեբանություն և փիլիսոփայություն։

2003-2005թթ. - Լիդսի (Անգլիա) համալսարան,  աստվածաբանություն և Հովվագիտություն, բակալավր

2005-2008թթ. - Օքսֆորդի համալսարան, կիրառական աստվածաբանություն։ մագիստրոս։

2013-2017թթ. -  Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետ (ասպիրանտուրա)։

2015թ. - Մեծ Բրիտանիայի Դարեմի համալսարանի Արվեստի և Հումանիտար Գիտությունների ֆակուլտետ (դոկտորական աստիճանի հայցորդ)։

2017թ.- Երևանի պետական համալսարանի Աստվածաբանական ֆակուլտետ, Պատմական գիտությունների թեկնածու՝ կրոնի պատմության և տեսության գծով։ Թեզ՝ «Երվանդ Վարդապետ Տեր-Մինասյանի կրոնագիտական հայեցակարգը» ։

2022թ. - Դարեմի համալսարան (Անգլիա),  փիլիսոփայության դոկտոր աստվածաբանության ոլորտում։ Թեզ՝  «Հայկական մարդասիրության ծագումը. Ներսես Մեծը և հունական ազդեցության խնդիրը (քննական ուսումնասիրություն)» թեմայով։ 

 

  • Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն

1999թ. – սարկավագ՝ ձեռամբ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանի։

2001թ. - կուսակրոն քահանա՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

2010թ. - մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ  Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի (Թեզ՝ «Երվանդ Տեր – Մինասյանի եկեղեցագիտական գործունեությունը և լիբերալ-բողոքական դպրոցի հետ հարաբերությունները»):

2011թ. - եպիսկոպոս՝  ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։ 

 

  • Պաշտոնավարություն

2000թ. - Գարեգին Ա կրթական կենտրոն՝ նյութական պատասխանատու:

2006-2007թթ. - Գարեգին Ա կրթական կենտրոն՝ փոխտնօրեն։

2007-2008թթ. - Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի փոխտեսուչ։

2008-2010թթ. - Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ։

2010-2012թ. - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ։

2012-2019թթ. - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Բարձրագույն ուսումնական հաստատությունների վերատեսուչ։

2019-2021թթ. - Արարատյան Հայրապետական թեմի Արարատի մարզի հոգևոր տեսուչ։

2021թ.-ից - Մասյացոտնի թեմի առաջնորդ: