Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյան

Գարեգին Ա կրթական կենտրոնի տնօրեն
  • Ընդհանուր տեղեկություններ

 

Ծնվել է 1963 թ., Բաղդադ, Իրաք։ Ավազանի անունը՝ Սարգիս։

1968- 1980 – նախակրթական և երկրորդական դպրոց։

1980 - 1985 թթ․ - Բաղդադի էլեկտրաինժեներական համալսարան։

1985 -1989 թթ - Նյու Յորքի (ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ) Ս. Ներսես ընծայարան, Նյու

Յորքի Ս. Վլադիմիր Ուղղափառ ճեմարան։

1994 -1998 թթ․- Ֆորդհամի (Նյու-Յորք) համալսարան, «Ղպտական ընթերցվածք. Թովմասի Կտակարան»«Թալմուդ և Ռաբբիականություն»«Իսլամ և Ղուրան» դասընթացներ։

 

  • Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն

1987 թ.  - սարկավագ՝ ձեռամբ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյան:

1990 թ. - կուսակրոն քահանա՝ ձեռամբ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյան:

1994 թ.  - մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի։ Թեզ՝ «Գ Կորնթացիս թուղթը Հայ Եկեղեցու գրականության մեջ»:

2006 թ. - ծայրագույն վարդապետության աստիճան՝ ձեռամբ ­­­­­­­­­­­­­­­ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի։ Թեզ՝ «Նոր Կտակարանի պարականոն  բնագրերը և Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը»։

2011 թ. - եպիսկոպոս՝  ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

 

  • Պաշտոնավարություն

1990 -1991թթ. - հովվական ծառայություն Բաղդադի և Մոսուլի հայ համայնքներում։

1991-1992 թթ. - Նյու Յորքի Սբ. Խաչ եկեղեցու այցելու հոգևոր հովիվ:

1992-1993 թթ. - Նյու Յորքի Սբ. Վարդան առաջնորդանիստ եկեղեցու լուսարարապետ:

1993-1999 թթ. - Սբ. Ղևոնդ եկեղեցու (Ֆեյեր Լոուն, Նյու Ջերսի) հոգևոր հովիվ:

1999-2000 թթ.  - Սբ. Ներսես ընծայարանի տեսչի պաշտոնակատար:

2000-2010 թթ -  Նյու Յորքի Սբ. Մարտիրոսաց եկեղեցու հոգևոր հովիվ:

2006 թ.-2022թթ.-  Նյու Յորքի «Պիտեր Լանկ» հրատարակչատան Աստվածաշնչյան ուսումնասիրությունների զարգացման ուղղափառ կենտրոնի հրատարակությունների գլխավոր խմբագիր, Նյու-Յորքի Ս. Ներսես Աստվածաբանական պարբերաթերթի հրատարակությունների խորհրդի խորհրդատու:

2008 թ.-ից - Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանի վարդապետական թեզերի քննության հանձնախմբի անդամ, Աստվածաշնչյան գրականության հասարակության «Աստվածաշունչը Արևելյան և Արևմտյան Ուղղափառ ավանդություններում» խորհրդի նախագահ:

2010-2014 թթ. - Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ:

2014-2022թթ.  -  Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ:

2023թ. - Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն։

2023թ. - ից - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գարեգին Ա կրթական կենտրոնի տնօրեն: