Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան

Արագածոտնի թեմի առաջնորդ
  • Ընդհանուր տեղեկություններ

Ծնվել է 1975թ., ք. Էջմիածին։ Ավազանի անունը՝ Հայկ։

1981-1992 թթ. - Էջմիածնի Խաչատուր Աբովյանի անվան համար 4 միջնակարգ դպրոց։

1985-1990 թթ. - Էջմիածնի Ե. Թադևոսյանի անվան նկարչական դպրոց։

1991-1993 թթ․ - ՀԵԵՄ Էջմիածնի մասնաճյուղի ատենապետ:

1993-1998 թթ.  - Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց։

1998-1999 թթ. - Գևորգյան հոգևոր ճեմարան։

2001-2003 թթ. - Լիցցի  Համալսարանում՝ (Մեծ Բրիտանիա) բակալավր։

2003-2004 թթ.- Քարդիֆի համալսարան՝ (Մեծ Բրիտանիա), Աստվածաբանության մագիստգրոս։

2007-2008 թթ.-  ԵՊՀ-ին կից քաղաքականության դպրոց:

 

  • Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն

1999 թ. - սարկավագ` ձեռամբ Գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի:

2001 թ. -  կուսակրոն քահանա` ձեռամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի:

2006 թ - մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ Տ. Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանի (Վարդապետական թեզ՝«Ֆեմինիստ փրկաբանության վերլուծության փորձ»):

2010 թ․ - եպիսկոպոս՝  ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

 

  • Պաշտոնավարություն

1999-2001 թթ.  – ՔԴՔԿ՝ կրոնի ուսուցիչների պատրաստման գրասենյակի պատասխանատու:

2001-2003 թթ. - Մանչեսթրի հայ համայնքի այցելու հովիվ։

2004-2005թթ. - Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսչի պաշտոնակատար:

2005-2008 թթ.  -  Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ:

2004-2008 թթ. – Գևորգյան հոգևոր ճեմարանի և Սևանի Վազգենյան հոգևոր Դպրանոցի դասախոս (վարդապետական աստվածաբանություն)։

2008 թ. – ԱՄՆ հայոց Արևելյան Թեմի Ֆիլադելֆիայի Ս. Սահակ և Ս. Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ:

2009 թ․ - Գևորգյան հոգևոր ճեմարանի փոխտեսուչ։

2009-2010 թթ. - Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ:

2010 թ․-ից  - Արագածոտնի թեմի առաջնորդ։

 

  • Գրքեր և գիտական աշխատություններ

Խոսրով Անձևացի  «Պատարագի մեկնություն», գրաբարից թարգմանություն, ­­­­­­­­ Սբ. Էջմիածին 2001 թ․։

Վարդան Այգեկցի «Խրատ բոլոր քահանաներին», գրաբարից թարգմանություն, ­­­­­­­­Սբ. Էջմիածին, 2001 թ․։