Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյան

Մայր Աթոռի Վանորեից տեսուչ
  • Ընդհանուր տեղեկություններ

Ծնվել է 1971թ., գյուղ Դիմիտրով։ Ավազանի անունը՝ Գեղամ։

1978-1988 թթ. - Դիմիտրովի միջնակարգ դպրոց:

1988 -1993 թթ․ -  Գևորգյան  հոգևոր ճեմարան։

 

  • Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն 

1993 թ. -  սարկավագ՝ ձեռամբ  Գերաշնորհ Տ. Անանիա եպիսկոպոս Արաբաջյանի։

1995 թ.  - կուսակրոն քահանա՝ ձեռամբ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

1999 թ. - մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ  Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի։ Թեզ՝  «Գարեգին Ա Կաթողիկոս Հովսեփյանց. կյանքը և հոգևոր-գիտական գործունեությունը»։

2010թ․ - եպիսկոպոս՝  ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

 

  • Պաշտոնավարություն

1994-1995 թթ. - Ս․ Էջմիածնի «Ալեք և Մարի Մանուկյան գանձատուն» թանգարանի պատասխանատու տնօրեն:

1995-1999 թթ. - Ամենայն Հայոց Կաթողիկոսի անձնական քարտուղար և գավազանակիր:

1999-2000 թթ. - Ֆրանսիայի Հայոց թեմի Փարիզի Ս. Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ։

2000-2001 թթ.  - Մայր տաճարի լուսարարապետի օգնական:

2001-2005 թթ. - Մայր տաճարի լուսարարապետի պաշտոնակատար:

2006-2008 թթ. - Հաղպատավանքի վանահայր, Գուգարաց թեմի փոխառաջնորդ:

2008-2009 թթ. - Մայր Աթոռի լուսարարապետի օգնական:

2009 թ.-ից - Մայր Աթոռի Վանորեից տեսուչ: