Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

Արցախի թեմի առաջնորդ
  • Ընդհանուր տեղեկություններ

Ծնվել է 1962թ., Ծովատեղ, Արցախ։ Ավազանի անունը՝ Կամո։

1969 - 1979 թթ. - Տեղի միջնակարգ դպրոց։

1980-1987թթ․ - Մայր Աթոռ Սուրբ  Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան:

1981-1983 թթ. – Ծառայություն խորհրդային բանակում։

 

  • Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն 

1987 թ.  – սարկավագ՝ ձեռամբ  Տ․ Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի։

1988 թ. -  կուսակրոն քահանա՝ Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի։

1992 թ. - մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ Տ. Հովնան Արքեձեռամբ (Թեզ՝ «Հովսեփ Արցախեցի` վահան ուղղափառության»:

2008թ. - եպիսկոպոս՝  ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

  

  • Պաշտոնավարություն

1987-1988թ. -  Մայր Տաճարի թանգարանի հսկիչ։

1989-1994 թթ. - Ամարասի վանքի վանահայր։

1994-1996 թթ. - Արցախի թեմի փոխառաջնորդ:

1996-1997 թթ.  - Սբ. Հռիփսիմե վանքի վանահայր:

1997-1999 թթ. - ՀՀ Պաշտպանության նախարարի հոգևոր խորհրդատու:

1999-2001 թթ. - Սբ. Հռիփսիմե վանքի վանահայր:

2001-2006թ. -  Գուգարաց թեմի Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցու հոգևոր հովիվ։

2006-2007 թթ. - Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի փոխառաջնորդ։

2007-2020 թթ.  - ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդ:

2021 թ.-ից - Արցախի թեմի առաջնորդ։

2023 թ.-ից - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ Արցախի հոգևոր- մշակութային ժառանգության

պահպանության գրասենյակի տնօրեն։