Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյան

Ընդհանուր տեղեկություններ

Ծնվել է 1962 թ., Բեյրութ։ Ավազանի անունը Հակոբ։

1967-1976 թթ. -  Բեյրութի Սբ. Սահակ - Սբ. Մեսրոպ վարժարան։

1976-1977թթ. – Բեյրութի Սահակյան-Լևոն Մկրտչյան քոլեջ։

1977-1979 թթ. - Անթիլիասի դպրեվանք։

1979-1984 թթ. - Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան։

1995-1996 թթ. –Նյու Յորքի Ս. Ներսես Աստվածաբանական ընծայարան և Ս. Վլադիմիր ուղղափառ համալսարան:


Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն

1984 թ․ -սարկավագ՝ ձեռամբ Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի։

1986 թ. -կուսակրոն քահանա՝ ձեռամբ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի։

1988 թ. - մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպո Պոզապալյանի։ Թեզ՝ «Անտիոքի եկեղեցու պատմությունը»:

1998 թ. - ծայրագույն վարդապետության աստիճան՝ ձեռամբ  Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի։

2006 թ. – եպիսկոպոս ՝ ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

 

Պաշտոնավարություն

1985-1990 թթ. - Դամասկոսի թեմի առաջնորդի օգնական։

1990-1993թ. - Տորոնտոյի Ս. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ։

1993 թ. – Կանադայի Հայոց թեմի առաջնորդի օգնական:

1994 թ. - Մոնրեալի Հարավային ափի Ս. Նարեկ եկեղեցու հոգևոր հովիվ: 

1996-1999 թթ. - Մոնրեալի Ս. Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ։ Լավալի Ս. Խաչ եկեղեցու հովիվ, Օտտավայի Ս. Մեսրոպ եկեղեցի այցելու հովիվ:

1999 թ. - Կանադայի Հայոց թեմի առաջնորդական փոխանորդ:

2003 թ. – Կանադայի Հայոց թեմի Հայաստանյան ծրագրերի, Հայաստանի ծնողազուրկ երեխաների, Հայ եկեղեցասեր երիտասարդաց կազմակերպության վարիչ – տնօրեն, Կանադայի թեմի փոքր ծուխերի հոգևոր տեսուչ:

2003 թ. - Լավալի Ս. Խաչ եկեղեցու հոգևոր տեսուչ։

2004 թ․ - Լավալի Ս. Խաչ եկեղեցու  հոգևոր հովիվ։

2006 թ. - Սբ. Էջմիածնի Վանորեից տեսուչ:

2006-2010 թթ - Մայր  Աթոռի լուսարարապետ:

2010 թ. - Մայր Աթոռի Կալվածոց տեսուչ:

2017 թ.-ից - Մայր Աթոռի Վերստուգիչ հանձնախմբի համաատենապետ։