Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյան

Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ
  • Ընդհանուր տեղեկություններ

Ծնվել է 1973թ., Հալեպ (Սիրիա): Ավազանի անունը՝ Հակոբ:

1980-1987թթ - Հալեպի Կիլիկյան ճեմարան:

1987-1993 թթ. - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան։

1995-2000 թթ.  -  Գերմանիայի Նյուրնբերգ - Էրլանկեն համալսարան։

2000թ. - Թյուբինգենի Կաթոլիկ աստուածաբանության համալսարան (ծիսագիտություն)։

 

  • Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն

1991 թ. – սարկավագ` ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի:

1998 թ. - կուսակրոն քահանա ՝ ձեռամբ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի:

2003 թթ. - մասնավոր վարդապետության 4 աստիճաններ ՝ ձեռամբ Տ. Ներսես Արքեպիսկոպոս Պոզապալյանի։ Թեզ՝ «Հայ Եկեղեցւոյ Պատարագը 5-րդ դարէն մինչեւ այսօր» ։

2006 թ. - եպիսկոպոս՝ ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

 

  • Պաշտոնավարություն

1993-2004թ-  հովվական ծառայություն Գերմանիայի Հայոց թեմ։

1998-2004թթ. - Հարավային Գերմանիայի հայ համայնքների հոգևոր հովիվ (Գյոփինգեն, Շտուտգարտ, Քեհլ, Նյուրենբերգ, Մյունխեն):

2004 թ-ից- Առաջնորդ Դամասկոսի հայոց թեմի։