Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ
  • Ընդհանուր տեղեկություններ

Ծնվել է 1973 թ. օգոստոսի 5-ին, Արմավիրի մարզ Ոսկեհատ գյուղ։ Ավազանի անունը` Սամվել։

1980-1990 թթ. -Ոսկեհատ գյուղի միջնակարգ դպրոց։

1990-1996 թթ. -Գևորգյան հոգևոր ճեմարան։

2003-2007 թթ. - ԵՊՀ Իրավաբանության ֆակուլտետ (իրավաբանի որակավորում), «Իրավագիտություն» մասնագիտություն։

 

  • Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն 

1996 թ. -սարկավագ՝ ձեռամբ Տ. Անանիա եպիսկոպոս Արաբաջյանի։

1997 թ. կուսակրոն քահանա՝ ձեռամբ Տ․ Զավեն արքեպիսկոպոս Չինչինյանի։

2001թ. - մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի (Վարդապետական թեզ՝ «Նվիրակությունը Հայոց Եկեղեցում»)։

2004 թ. Եպիսկոպոս` ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի:

2023թ․ -արքության պատիվ՝  Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական Կոնդակով։

 

  • Պաշտոնավարություն

1996-1997 թթ. -Վեհարան՝ քարտուղար։

1998 թ. -նշանակվել է Մայր Աթոռի պարետ

1999 թ. -«Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

2000 թ. -«Մայր Աթոռ-թեմեր» գրասենյակի վարիչ-տնօրեն։

2001 թ․ -Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ։

2003-2005 թթ. -Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոս (Հին Կտակարանի մեկնություն, Վարք Սրբոց, Եկեղեցական երաժշտություն):

2004 թ. -Մայր Աթոռի ներկայացուցիչ ՀՀ Ազգային Ժողովում

2001 թ. -Վանական խորհրդի անդամ։

2004 թ. -Գերագույն հոգևոր խորհրդի անդամ է։

2004 թ. -Ծիսական հարցերի ուսումնասիրման հանձնախմբի համաատենապետ։

2005 թ․ -Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարդապետական թեզերի պատրաստության և պաշտպանության հանձնախմբի ատենապետ

2014 թ. ՀՀ  Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր։

 

  • Գրքեր և գիտական աշխատություններ

«Նվիրակությունը Հայոց եկեղեցում», Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչություն, 2004թ.:

«Սուրբ Էջմիածինը և Սուրբ Գրիգոր Լուսավորիչը հայ մատենագրության մեջ», 1999թ․։

«Որոնումներ...», Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչություն  2019թ․։