Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

Տավուշի թեմի առաջնորդ
  • Ընդհանուր տեղեկություններ

Ծնվել է 1971թ. Գյումրի։ Ավազանի անունը՝ Վազգեն։

1978-1988 թթ. – Երևանի թիվ 156 դպրոց։ 

1988-1994 թթ․ -  Գևորգյան հոգևոր ճեմարան։

1998-2000 թթ. – Լիդձի (Անգլիա)  համալսարան  և Մըրֆիլդի Ս․ Հարության աստվածաբանական քոլեջ (բակալավր):

2012 թ. - Մոնրեալի Քոնքորդիա համալսարան, աստվածաբանություն և կենսաբանական բարոյագիտություն։ Դոկտորական թեզ՝ «Հայաստանի Առողջապահական համակարգը. պատմական, սոցիալական և աստվածաբանական եզրաշերտը, անցյալը ներկան և ապագայի զարգացման հեռանկարը»։

 

  • Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն

1994 թ․ - սարկավագ՝ ձեռամբ  Տ․ Անանիա եպիսկոպոս Արաբաջյանի։

1995 թ. - կուսակրոն քահանա՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

2002 թ. - մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի (Թեզ՝ «Հիվանդաց Օծման խորհուրդի խնդիրը Հայ Եկեղեցում»)։

2003 թ. - եպիսկոպոս՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

2023թ․ - արքության պատիվ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական Կոնդակով։

 

  • Պաշտոնավարություն

1996 թ. - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էջմիածին» պաշտոնական ամսագրի գլխավոր խմբագիր,

1996թ. -Քրիստոնեական Դաստիարակության և Քարոզչության կենտրոնի փոխտնօրեն։

1996-1998 թթ. Գևորգյան հոգևոր ճեմարանի և Վազգենյան դպրանոցի դասախոս (Սուրբ Պատարագի Մեկնություն, Շարականագիտություն, Ընդհանուր Եկեղեցու պատմություն):

1996-1998 թթ. - Ամենայն Հայոց Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գավազանակիր։

1998-2000 թթ - Մանչեսթրի Սբ. Երրորդություն եկեղեցու այցելու հովիվ:

1996-2000 թթ. - Հայաստանում Քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի միջոցառումների կազմակերպման կենտրոնական մարմնի անդամ:

2000-2002 թթ. - Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ:

2002թ. - Մայր Աթոռի Մամուլի, լրատվության և Հասարակական կապերի գրասենյակի Տնօրեն, «Շողակաթ» հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահ։

2002-2003թթ. - Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ։

2003 -2013թթ. - Կանադայի  հայոց թեմի առաջնորդ։

2013-2015 թթ. - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն։

2015 թ.- ից - Տավուշի թեմի առաջնորդ։

2017 թ.-ից - Գերագույն հոգևոր խորհրդի անդամ։

 

  • Գրքեր և գիտական աշխատություններ

«Հիվանդաց Օծման խորհուրդի խնդիրը Հայ Եկեղեցում», Սբ. Էջմիածին, 2011թ.։

·«Ավետյաց երկրի տեսլիքով», 2013թ.։