Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան

Մայր Աթոռի Եկեղեցական Հայեցակարգային Հարցերի գրասենյակի տնօրեն
  • Ընդհանուր տեղեկություններ

Ծնվել է 1965 թ. հուլիսի 21-ին, գյուղ Արտիմեդ, Էջմիածին։ Ավազանի անունը` Էդվարդ։

1972-1982թթ. Արտիմեդի միջնակարգ դպրոց։

1982-1989 թթ. Գևորգյան հոգևոր ճեմարան։

1984-1986 թթ. ծառայություն խորհրդային բանակում։

 

  • Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն

1989 թ. – սարկավագ՝ ձեռամբ Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի։

1991 թ. - կուսակրոն քահանա՝ ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի։

1996 թ. - մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին

Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի։ Թեզ՝ «Սուրբ Գրիգոր Տաթևացու «Հարցմանց» և «Ոսկեփորիկ» գրքերի հայրախոսական աղբյուրները»։

2003 թ. – եպիսկոպոս՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ։

2023թ․ – արքության պատիվ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական Կոնդակով։

 

  • Պաշտոնավարություն

1989- 1991 թթ. - Էջմիածին ամսագրի քարտուղար։

1990-1991 թթ. - Մայր տաճարի թանգարանի հսկիչ։

1992-1994թ. - Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գավազանակիր։

1991-2002 թթ․ - դասախոս Գևորգյան հոգևոր ճեմարանի (Նոր կտակարան, Հին կտակարան, Հայ Եկեղեցու տոներ, Քրիստոնեական)։

1993-1995 թթ. - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին կից և Արարատյան Հայրապետական թեմի կիրակնօրյա դպրոցների վարիչ-տնօրեն։

1995-1999 թթ. - Քրիստոնեական Դաստիարակչական Քարոզչական Կենտրոնի (ՔԴՔԿ) տնօրեն։

1999-2002 թթ.  - Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ։

2002- 2019 թ. - Վիրահայոց թեմի առաջնորդ։

2007թ․-ից - Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ։

2017-2021 թթ․ - Մայր Աթոռի Կարգապահական և Պարգևատրման հանձնախմբի անդամ։

2018 թ․- Հայրենիք-Սփյուռք հանձնախմբի ատենապետ։

2019 թ․-ից - Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն։

 

  • Պարգևներ և կոչումներ

ՀՀ պաշտպանության նախարարության «Անդրանիկ Օզանյան»  շքանշան, 2017թ.։