Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյան

  • Ընդհանուր տեղեկություններ

 Ծնվել է 1952թ. Հալեպ, Սիրիա։ Ավազանի անունը՝ Վրեժ։

1959-1964 թթ. - Բեյրութի Վահան Թեքեյանի անվան տարրական դպրոց։

1964-1967 թթ. - Բեյրութի Հովակիմյան-Մանուկյան միջնակարգ դպրոց։

1967-1973 թթ. – Սբ. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան։

1974-1975 թթ. - Քենթերբերիի (Անգլիա) Ս. Օգոստինոսի դպրոց (հովվական աստվածաբանություն)։

1975-1978 թթ. - Լոնդոնի Քինգս քոլեջ (աստվածաբանության բակալավր):

1978-1979 թթ. - Շոտլանդիա Ս. Անդրե դպրոց:

1992-1993 թթ. - Կոլումբիայի (ԱՄՆ) համալսարան (պատմության մագիստրոս):

 

  •  Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն

1973թ. – սարկավագ՝ ձեռամբ Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի։

1975թ. - կուսակրոն քահանա՝ ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի։

1983թ.- մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի։ Թեզ՝ «Վանական շարժման սկզբնավորությունը Հայաստանում»։

1986թ. - ծայրագույն վարդապետության աստիճան՝ ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի։ Թեզ՝ «Ս. Բարսեղ Կեսարացու կանոնները»։

2011 թ. - եպիսկոպոս՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

2019 թ. - արքության պատիվ՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական Կոնդակով։

 

  • Պաշտոնավարություն 

1973-1974 թթ. - կաթողիկոսարանի քարտուղար։

1979-1981 թթ. Լոնդոնի Ս. Պետրոս եկեղեցու հոգևոր հովիվ:

1981-1986 թթ.- Գևորգյան հոգևոր ճեմարանի փոխտեսուչ, դասախոս  (Նոր Կտակարանի ներածություն, Ընդհանուր եկեղեցու պատմություն):

1986-1988 թթ. -ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդական փոխանորդ։

1988-1990 թթ. - Նյու Ջերսիի (ԱՄՆ) Ս. Ստեփաննոս եկեղեցու հոգևոր հովիվ։

1991-1995 թթ. - ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդական փոխանորդ։

1995-1999 թթ. -Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ։

2000-2002 թթ - Դալլասի (ԱՄՆ) Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ։

2002-2007 թթ. - Ֆիլադելֆիայի Ս.Սահակ և Ս. Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ։

2002-2010 թթ. - ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդական փոխանորդ։

2010-2013 թթ. - Հայ Եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի

հայրապետական պատվիրակ։

2013 թ.-ից - Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ։