Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Շիրակի թեմի առաջնորդ
  • Ընդհանուր տեղեկություններ

Ծնվել է 1963 թ. դեկտեմբերի 27, Գյումրի։ Ավազանի անունը՝ Գևորգ։

1971-1981 թթ.- Գյումրու Գ. Սունդուկյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոց։

1981 -1987 թթ․  - Գևորգյան հոգևոր ճեմարան։

1982-1984 թթ. –ծառայություն Խորհրդային բանակում։

1995-1997 թթ. -Հռոմի պապական արևելյան ինստիտուտ (Արևելյան եկեղեցական գիտությունների մագիստրոս):

 

  • Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն

1986 թ. - սարկավագ՝ ձեռամբ Գերաշնորհ  Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի։

1988 թ. - կուսակրոն քահանա՝ ձեռամբ Գերաշնորհ Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի։

1989 թ. - մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ Տ. Անանիա արքեպիսկոպոս Արաբաջյան (Թեզ՝ «Կիլիկիայի մայրաքաղաք Սիսը 1890-1920 թթ.»)։

1994 թ. - ծայրագույն վարդապետ` ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի (Թեզ՝ «Ս. Կղեմես եպիսկոպոս Հռոմայեցի»):

2001թ. - եպիսկոպոս՝ ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ ԱմենայնՀայոց Կաթողիկոսի։

2019 թ. - արքության պատիվ` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական Կոնդակով։

 

  • Պաշտոնավարություն

1987 թ. - Վեհարանի քարտուղար։

1988 թ - Մայր Տաճարի ավագ լուսարար։

1988-1989 թթ․ Գևորգյան հոգևոր ճեմարանում վերակացու, դասախոս (Ս. Պատարագի մեկնություն):

1988 թ. – Սպիտակի երկրաշարժի աղետյալների օժանդակության՝ Մայր Աթոռի հանձնախումբ։

1989 թ. - Եղեգնաձորի Սուրբ Խաչ վանքի վանահայր։

1990 թ․ -  Գանձասարի վանահայր։

1990-1991 թթ. -Մայր Աթոռի Քրիստոնեական Դաստիարակության և Քարոզչության կենտրոն։

1991-1992 թթ. Գևորգյան հոգևոր ճեմարանի փոխտեսուչ, դասախոս (Հայրաբանություն, Ընդհանուր եկեղեցու պատմություն և Հին Կտակարանի մեկնություն):

1992-1994 թթ. - Մայր Տաճարի փոխլուսարարապետ:

1994-1995 թթ. - կաթողիկոսական տեղապահ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի քարտուղար։

1996-1997 թթ. - Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի քարտուղար, գավազանակիր:

1997-1999 թթ. - Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Վեհափառ Հայրապետի Ամենայն Հայոց Կաթողիկոսի օգնական (միջեկեղեցական հարաբերություններ):

1999-2000 թթ. - Կալկաթայի մարդասիրական ճեմարանի տնօրեն:

1999 թ. - Եկեղեցիների համաշխարհային խորհրդի «Հավատք և կարգ» հանձնաժողովի անդամ:

1999-2001 թթ. - Շիրակի թեմի առաջնորդական տեղապահ:

2000-2001 թթ. -Հնդկաստանում հայրապետական լիազոր ներկայացուցիչ:

2001 թ.-ից - Շիրակի թեմի առաջնորդ։

2023 թ.-ից Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ։