Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյան

Վայոց Ձորի թեմի առաջնորդ

Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը (ավազանի անունը՝ Գևորգ ) ծնվել է 1961 թ. Եղեգնաձորի շրջանի Ռինդ գյուղում:

Նախնական կրթությունն ստացել է Եղեգնաձորի շրջանի Ռինդ գյուղի միջնակարգ դպրոցում:

1982 թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան:

1986 թ. փետրվարին, ձեռամբ Մայր Աթռո Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի լուսարարապետ Գերշնորհ Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի, ձեռնադրվել է սարկավագ:

1986 թ. ավարտել է ճեմարանը` պաշտպանելով «Սյունյաց Աթոռը Օրբելյանների իշխանության ժամանակ» վերտառությամբ ավարտաճառ:

1987 թ. ձեռամբ Գերշնորհ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա:

1989 թ.  պաշտպանել է «Հայր մեր»-ի մեկնությունները հայ մեկնողական գրականության մեջ (ըստ Եղիշեի, Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու, Ներսես Լամբրոնացու, Վարդան Արևելցու և Գրիգոր Տաթևացու)» վարդապետական թեզը:

1992 թ. ստացել մասնավոր վարդապետության 4 աստիճանները՝ ձեռամբ Գերաշնորհ Տ. Անանիա եպսիսկոպոս Արաբաջյանի:

1989-1992 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում:

1986 թ. աշխատել է «Էջմիածին» ամսագրի խմբագրությունում նախ որպես քարտուղար, ապա՝  տնօրեն:

1987-1989 թթ. դասավանդել է Գևորգայն հոգևոր ճեմարանում։

1993 թ․ երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է Սյունիքի թեմի առաջնորդ:

1996 թ. ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Ս. Էջմիածնի Մայր Տաճարում ստացել է եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում:

2010 թ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է նորաստեղծ Վայոց Ձորի թեմի առաջնորդ:

2013 թ. սեպտեմբերի 15-ին` Խաչվերացի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Կաթողիկոսի կողմից  Սրբազան Հորը շնորհվել է արքության պատիվ:

Հեղինակ է մի շարք հոդվածների և գրքերի՝ «Նախաշավիղ քրիստոնեական կրթության», «Հայր Մեր»-ի մեկնությունները ըստ Գրիգոր Տաթևացու», «Էջեր Սյունյաց Աթոռի պատմությունից» և այլն :