Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Քարտեզ
  • Գլխավոր
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Հոգեխնամ առաքելություն
  • Քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • Մայր Աթոռ Սբ.Էջմիածին
  • Հոգևոր դաս
    • Եպիսկոպոսաց դաս
    • Վարդապետ
    • Աբեղա
    • Քահանա
    • Սարկավագ
  • Ժողովական կառույցներ
    • Ազգային-եկեղեցական ժողով
    • Եպիսկոպոսաց ժողով
    • Եկեղեցական ներկայացուցչական ժողով
    • Գերագույն հոգևոր խորհուրդ
  • Բաժիններ և գրասենյակներ
    • Վանական խորհուրդ
    • Մայրավանքի տեսչություն
    • Լուսարարապետություն
    • Դիվանատուն
    • Կաթողիկոսական գրասենյակ
    • Եկեղեցական Հայեցակարգային հարցերի գրասենյակ
    • Միջեկեղեցական հարաբերությունների բաժին
    • Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժին
    • Վարչատնտեսական բաժին
    • Ֆինանսական բաժին
    • Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի
    • Վանորեից տեսչություն
  • Խորհուրդներ և հանձնախմբեր
    • Վերստուգիչ հանձնախումբ
    • Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբ
    • Իրավախորհրդատվական հանձնախումբ
    • Ճարտարապետական խորհուրդ
  • Գիտակրթական առաքելություն
    • Գևորգյան հոգևոր ճեմարան
    • Քահանայից պատրաստման լսարան
    • Սևանի Վազգենյան Դպրանոց
    • Հառիճավանքի Թրբանճյան Ընծայարան
    • Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան
    • Էօրնեկեան հանրակրթական դպրոց
    • Էօրնեկեան մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատություն հիմնարկ
    • Հայորդյաց տներ
    • «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան
    • «Գարեգին Ա» կրթական կենտրոն
  • Քարոզչական, տեղեկատվական
    • Քրիստոնեական դաստիարակության կենտրոն
    • Քարոզչական կենտրոն
    • ՀԵՀԵՄ
    • Հրատարակչական բաժին
    • Տեղեկատվական համակարգ
    • Շողակաթ հեռուստաընկերություն
    • Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանման հարցերով գրասենյակ
  • Հոգեխնամ առաքելություն
    • ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդություն
    • Քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայություն
    • Սոցիալական ծառայության կենտրոն
    • «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոն
    • «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոն
    • Իզմիրլյան ԲԿ

Քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայություն

Քրեակատարողական հիմնարկների  հոգևոր ծառայություն

 Հայաստանի Հանրապետության Քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայություն սկսվել է իրականացվել դեռևս 1993 թվականից՝  օրհնությամբ և տնօրինությամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի (այժմ` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս): Հոգևոր սպասավորության իրականացումը սկսվել է «Կոշ» Քրեակատարողական հիմնարկից, որտեղ կանոնավոր այցելություններ էր իրականցնում արժանապատիվ Տ. Կարապետ քահանա Գըլըճյանը:

 ՔԿ հիմնարկներում հոգևոր ծառայությունն առավել համակարգված և նպատակային դարձնելու նպատակով` 2003 թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բացվեց «Քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայություն» բաժինը, որի պատասխանատու նշանակվեց բարեշնորհ Հովհաննես սարկավագ Ռուշանյանը (այժմ՝ Տեր Ներսես քահանա Ռուշանյան):

 Մայր Աթոռի «ՔԿՀ հոգևոր ծառայություն» բաժինը սերտորեն համագործակցում է Արդարադատության նախարարության և նրա իրավասության ներքո գործող Քրեակատարողական վարչության հետ: Կառույցը համագործակցում է նաև այլ երկրների նմանատիպ կառույցների հետ: Լինում են փոխադարձ հանդիպումներ և քննարկումներ, որի հիմնական նպատակը փորձի փոխանակումն է և ՔՀ-ում ծառայությունն ավելի նպատակային ու արդյունավետ դարձնելը:

 2014 թ․ նոյեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Արդարադատության նախարարության միջև կնքվեց պայմանգիր, որում սահմանված է ծառայության գործունեության ոլորտը, կառուցվածքը, խնդիրներն ու նպատակները:

 Պայմանագիրը ՔԿ հոգևոր ծառայության առջև հնարավորության նոր հեռանկար բացեց` ի նպաստ ազատազրկվածների ու նրանց ընտանիքների հոգեխնամ առաքելության արդյունավորմանը:

 Ներկայումս տասներկու քրեակատարողական հիմնարկներում հոգեխնամ  առաքելություն են իրականացնում շուրջ 10 հոգևոր սպասավոր:

 2011 թ․ ՔԿ-ի հոգևոր ծառայության պատասխանատուն է հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

 Այս տարիներին կառույցի ակտիվ հոգևոր սպասավորության արդյունքում ՀՀ ՔԿ-ներում կառուցվել են եկեղեցիներ, մատուռներ, տեղադրվել խաչքարեր և ստեղծվել հոգևոր անկյուններ:

 Եկեղեցի է կառուցվել «Սևան», «Կոշ» և «Արթիկ» ՔԿ հիմնարկներում, մատուռ՝ «Հրազդան», «Վանաձոր», «Արմավիր» (4 մատուռ), «Վարդաշեն» (2 մատուռ) և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկներում, խաչքար՝ «Գորիս», «Աբովյան» և «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկներում:

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայությունն իր առաքելությունն իրականացնում է երեք հիմնական ուղղություններով՝ ի խնդիր ազատազրկվածների վերափոխման, բանտային ծառայողների հոգևոր կյանքի զորացման և ազատազրկվածների ընտանիքներին հոգևոր, բարոյական և սոցիալական աջակցության:

 Հոգևոր ծառայության նպատակն է նպաստել քրեակատարողական հիմնարկներում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ապահովմանն, աջակցել դատապարտյալների ուղղման աշխատանքներին, բավարարել քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների հոգևոր, կրոնական և ծիսական պահանջմունքները, նպաստել պատժի կրումից հետո անձանց հասարակական կյանքում ներգրավմանը:

 Ակտիվորեն աշխատանք է տարվում  դատապարտյալների ընտանիքների հետ` նրանց հոգևոր, բարոյական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով: ՔՀ հոգևոր սպասավորները պարբերաբար այցելում են դատապարտյալների ընտանիքներ, կատարում տնօրհնեք և զրուցում նրանց հետ:

 Սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերվում է նաև ֆինանսական աջակցություն: Մայր Աթոռի նյութական աջակցությամբ կրթական հաստատություններում սովորում են դատապարտյալների ընտանիքների երեխաներ:

 Կառույցը համագործակցում է նաև այլ երկրների նմանատիպ կառույցների հետ: Լինում են փոխադարձ հանդիպումներ և քննարկումներ, որի հիմնական նպատակը փորձի փոխանակումն է և ՔՀ-ում ծառայությունն ավելի նպատակային ու արդյունավետ դարձնելը:

 

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]