Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Քարտեզ
  • Գլխավոր
  • Քարտեզ
  • Սինոդի շենք

Սինոդի շենք

Սինոդի շենք

ՍԵՐՏԱՆՈՑ-ՎԱՐԺՈՑ ԵՒ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Գտնվում է  Գրորգյան հոգևոր ճեմարանի նախկին կացարանի և Խրիմյան հիվանդանոցի (ներկայիս ատամնաբուժարանի) արևելյան կողմում: Կառուցվել է կաթողիկոսական տեղապահ Գևորգ արքեպիսկոպոս Սուրենյանցի (հետագայում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս) թիվ 1475 տնօրինությամբ: Մեկենասն է Մայր Աթոռի բարերար, մոսկվաբնակ Վառվառե Քանանյանը, որն ի հիշատակ իր վաղամեռիկ որդու՝ Ս. Էջմիածնին է նվիրաբերել 30 հազար ռուբլի:

Հիմնարկեքը կատարվել է 1911 թ. սեպտեմբերին՝ Ս. Գևորգ Զորավարի տոնին, իսկ նավակատիքը (բացման հանդեսը) ՝ 1913 թ․ հոկտեմբերին՝ Սրբոց Թարգմանչաց տոնին: Շենքը (նախագծի հեղինակ՝ ճարտ. Վ. Միրզոյան) կառուցվել է Գևորգյան ճեմարանի սաների համար որպես սերտանոց-վարժոց և միաժամանակ, մանկավարժական թանգարան:

1917 թ. դեկտեմբերի 21-ին՝ Գևորգյան ճեմարանի փակվելուց հետո, այն հոգևոր բարձրագույն իշխանության տնօրինությամբ առժամանակ օգտագործվել է որպես Մայր Աթոռի միաբան եպիսկոպոսների հավաքատեղի և Էջմիածնի Սինոդի ժողովավայր (վերջին իրողությամբ էլ պայմանավորված է ներկայիս «Սինոդի շենք» անվանումը):

1920-1921 թթ. շենքը բռնագրավվել է Հայաստանի խորհրդային իշխանությունների կողմից:

2001 թ. ՀՀ կառավարության ապրիլի 19-ի թիվ 330 որոշմամբ վերադարձվել է Մայր Աթոռին:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]