Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Քարտեզ
  • Գլխավոր
  • Քարտեզ
  • Հին Մատենադարան

Հին Մատենադարան

Հին Մատենադարան

 Կառուցվել է 1908-1911 թթ.: Գտնվում է Մայրավանքի հյուսիսարևելյան կողմում: Յուրօրինակ սյուներով և կամարներով այս շենքը նախագծել է ճարտարապետ Պ. Զոհրաբյանը: Սկզբնապես պետք է ծառայեր որպես Հայ Եկեղեցու գունազարդ ձեռագրերի պահպանման վայր (Մատենադարան): Հայ Եկեղեցու ձեռագրերի լայն հավաքածուն այս շենքում պահպանվել է մինչև խորհրդային ժամանակաշրջանը: Այնուհետև հավաքածուն Մայր Աթոռից տեղափոխվել է Երևանի Ս. Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան:

 1945-1997թթ. այստեղ են անցկացվել Գևորգյան ճեմարանի դասերը: Ժամանակի պահանջներին հարմարացնելու նպատակով անհրաժեշտ է եղել ընդարձակել շենքը, ուստի՝ 1981 թ. (ըստ վերակառուցման հեղինակ Ա. Գալիկյանի ներկայացրած նախագծի) շենքն ընդարձակվել է հյուսիսային կողմից երկու հարկի հավելմամբ, արևմտյան կողմից` նոր մուտքի և սանհանգույցի կցակառուցմամբ: Շինարարական աշխատանքներն իրականացվել են 1983 թ. ՝ մեկենասությամբ Արշամ Պերպերյանի: Կառույցն այսօր ձեռք է բերել տնտեսական ու վարչական գործառույթ: Շենքն ունի հանդիսությունների դահլիճ:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]