Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Քարտեզ
  • Գլխավոր
  • Քարտեզ
  • «Գևորգ Զ Չորեքչյան» Էկումենիկ կենտրոն

«Գևորգ Զ Չորեքչյան» Էկումենիկ կենտրոն

«Գևորգ Զ Չորեքչյան» Էկումենիկ կենտրոն

Սինոդի միահարկ շենքը` տեղակայված Մայր Տաճարի հյուսիս-արևմտյան կողմում, կառուցվել է 1896-1897 թթ. Մկրտիչ Ա Խրիմյան Հայրապետի օրոք, որտեղ գործել են Հայրապետական դիվանը և Սինոդի գրասենյակը:

1920-1921 թթ. Հայաստանի խորհրդային իշխանությունների կողմից շենքը բռնագրավված է եղել: Հետագա տարիներին Մայր Աթոռին վերադարձված Սուրբ Էջմիածնի սեփականության մեջ էր նաև Սինոդի շենքը, որը մինչև 2011 թ. ծառայել է որպես Մայր Աթոռի վարչական մասնաշենք:

2011 թ. որոշվեց վերափոխել շենքը: Այդ նպատակով եղած շենքը 19 մ ընդարձակվեց դեպի հյուսիս և համալրվեց նախորդ մասի շարունակությունը կազմող միջանցքի երկու կողմում տեղաբաշխված 8 գրասենյակով (նախագծի հեղինակ` Ա. Սահակյան): Շենքում են տեղակայված Մայր Աթոռի միջեկեղեցական բաժինները, էկումենիկ (ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամ, ԵԿԼՈՖ հիմնադրամ) և  հայեցակարգային գրասենյակաները :

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]