Կառուցվել է 2005-2008 թթ.: Ճարտարապետներն են Ա. Ավագյանն ու Ա. Փափազյանը: Կառուցվել և կահավորվել է ամերիկաբնակ հայտնի բարերարներ Նազար և Արտեմիս Նազարյանների նվիրատվությամբ: Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Հորիզոն 95» կազմակերպությունը:
Տեղակայված է Վեհարանի հյուսիսարևմտյան կողմում` որպես Մայր Աթոռի վարչական մաս: Կառույցը երկհարկ է, ունի նկուղային հարկ և ձեղնահարկ: Նկուղային հարկը հատկացված է պահեստների, արխիվի և ինժեներական սարքավորումների համար։ Նկուղի հարավային կողմում կա մի սրահ և դեպի Վեհարան տանող գետնուղի:
Այստեղ են գտնվում Դիվանատան և Կաթողիկոսարանի վարչական գրասենյակները: