Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Քարտեզ
  • Գլխավոր
  • Քարտեզ
  • Ս․ Տրդատ արքայի բաց խորան

Ս․ Տրդատ արքայի բաց խորան

Ս․ Տրդատ արքայի բաց խորան

 Ս․ Տրդատ արքայի բաց խորանը կառուցվել է 2001 թ. (բարերաներ Լուիզ Մանուկյան Սիմոն և Սենիկ Գևորգյան, ճարտարապետներ Ջիմ Թորոսյան, Ռոմեո Ջուլհակյան)` ի նշանավորումն Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյա հոբելյանի:

 Ընդարձակ այս տարածքում աշխարհի տարբեր ծայրերից եկած հազարավոր հավատացյալներ կարող են ականատես լինել այնպիսի եկեղեցական տոնակատարություններին, ինչպիսիք են` Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը կամ հոգևորականների ձեռնադրության արարողությունները, մշակների օրհնության կարգը, Մյուռոնօրհնեքը և այլ արարողություններ: Խորանը կառուցված է ժամանակակից ոճով, որը համապատասխանում է գլխավոր դարպասի ոճին, որը նույնպես կառուցվել է 2001 թ.:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]