Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Քարտեզ
  • Գլխավոր
  • Քարտեզ
  • Սարկավագաց կացարան

Սարկավագաց կացարան

Սարկավագաց կացարան

 Կառուցվել է 1750թ․-ին՝ Ղազար Ա Ջահկեցի Կաթողիկոսի օրոք: Վերակառուցվել ու վերանորոգվել է հաջորդ կաթողիկոսների գահակալման ժամանակաշրջանում: 1965 թ. դեկտեմբերի 7-ի նիստում, ի թիվս այլ շինությունների, քննարկվեց նաև Ղազարապատի վերանորոգման հարցը: Կատարվեց շենքի տեխնիկական վիճակի ուսումնասիրություն, և մշակվեցին վերաշինական աշխատանքների սկզբունքներ: Վերանորոգման աշխատանքներն ավարտվեցին 1974 թ.:

Սարկավագաց կացարան

 2001 թ. ամբողջովին վերանորոգվեց շենքի երկրորդ հարկը՝ սարկավագաց կացարանները, որտեղ այժմ ապրում են Մայր Աթոռի միաբան սարկավագները: Նույն թվականի ապրիլի 25-ին, պաշտոնապես բացվեցին նոր ննջարանները: Վերանորոգումը կատարվել է ամերիկաբնակ բարերարներ Նազար և Արտեմիս Նազարյանների նվիրատվությամբ: Քսաներկու նոր սենյակները հարմարավետ կահավորված են և յուրաքանչյուրն ունեն առանձին սանհանգույց: Սակայն 2013- 2014 թթ. վերանորոգմանընթացքում սարկավագների համար կառուցվեց առանձին նոր սանհանգույց, իսկ սենյակների սանհանգույցները փակվեցին, քանի որ առաջին հարկում տեղակայված «Ռուբեն Սևակ» թանգարանի առաստաղը խոնավանում էր, ինչն այլ կերպ հնարավոր չէր կանխել:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]