Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Քարտեզ
  • Գլխավոր
  • Քարտեզ
  • Ներսիսյան պուրակ

Ներսիսյան պուրակ

Ներսիսյան պուրակ

Ներսես Ե Աշտարակեցի Հայրապետի ձեռնարկներից մեկը Ներսիսյան արհեստական անտառի տնկումն է: Ծառատունկը տևել է չորս տարի՝ 1847-1850 թթ.: Անտառի նյութական ծախսերը հոգում էին պետական աշխատող Գրիգոր Մալինյանցը և բժիշկ Կարապետ Վասնակեցին:

Անտառում տնկված են եղել շուրջ 200.000 ծառ՝ պտղատու և դեկորատիվ: Ըստ տեղեկությունների՝ պտղատուներից 60.000-ը եղել է թթենի, իսկ 40.000-ը` ծիրանենի: Խորհրդային տարիներին պուրակն ամբողջությամբ պետականացվել է, սակայն 2003 թ. ՀՀ կառավարության որոշմամբ շուրջ 8.5 հա տարածք կրկին տրամադրվել է Մայր Աթոռին:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]