Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Քարտեզ
  • Գլխավոր
  • Քարտեզ
  • Ներսիսյան լիճ

Ներսիսյան լիճ

Ներսիսյան լիճ

 Ներսես Ե Աշտարակեցու ձեռնարկների արդյունք է նաև Ներսիսյան արհեստական լիճը: Լճի ստեղծման աշխատանքների վերահսկողությունը հանձնվում է Հովհաննես եպս. Շահխաթունյանցին: Նյութական ծախսերը հոգում էին պետական աշխատող Գրիգոր Մալինյանցը և բժիշկ Կարապետ Վասնակեցին: Լճի ճարտարապետությունը հանձնարարվեց հազարապետ Մարտիրոս Վեքիլյանցին, սակայն կառուցումից հետո պարզվեց, որ լճի ճարտարապետի հաշվարկները ճիշտ չէին. լճի նոր նախագծման աշխատանքները հանձնարարեցին Ալեքսանդր Նաումենկոյին:

 Նոր լիճը կառուցվել է 1847 թ., ունի լայն պատեր և ամուր հատակ: Ըստ հատակագծի՝ ուղղանկյուն է: Լճակի երկարությունը հասնում էր շուրջ 170 մ, իսկ լայնությունը մոտ 70 մ. է, խորությունը՝ 6 մ.:

 Ներսիսյան լճի՝ 1960-ականներին կատարված վերակառուցմամբ հարմարեցվել Է ժամանցային ու սպորտային մարզումների չափանիշներին, ինչ պատճառով լճի խորությունը պակասեցվել է, և ստեղծվել Է «Արարատ» տրեստի ստորջրյա մառանը: Մառանի կոնստրուկտիվ համակարգը երկաթբետոնե կառույց է, ունի սյուներ, որոնք իրենց վրա կրում են կողավոր պանելները. անբավարար օդափոխության պատճառով քարե պատերն ու պանելները աղակալված են: Պատերը միաժամանակ նաև հենապատեր են: 

 

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]