Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Քարտեզ
  • Գլխավոր
  • Քարտեզ
  • Ճեմարանի հին կացարան

Ճեմարանի հին կացարան

Ճեմարանի հին կացարան

 Ճեմարանի ուսանողների թվի աճով պայմանավորված 1879 թ. Գևորգ Դ Կաթողիկոսի կարգադրությամբ Խորեն եպիսկոպոս Ստեփանեն մեկնեց Թիֆլիս` հանգանակություն կազմակերպելու ճեմարանի ննջարանի շինարարության համար:

 Հին կացարանը կառուցվել է ճեմարանի ուսանողական շենքին կից` մոտ 30-40 մ դեպի արևելք: Խորհրդային տարիներին պետականացվել է (այդ տարիներին առաջին հարկի վրա ավելացրել են երկրորդ հարկը):

 Ճեմարանի` 1945 թ. վերաբացումից հետո, շենքային պայմանները բարելավելու նպատակով Գևորգ Զ Հայրապետը դիմում է Խորհրդային Հայաստանի կառավարությանը` ճեմարանի ուսումնական և ննջարանային շենքերը վերադարձնելու խնդրանքով: Խորհրդային պաշտոնյաները մերժում են՝ պատասխանելով, որ առայժմ հնարավոր չէ: Շենքը վերադարձվում է 40 տարի անց՝ 1990-ականներին:

 Այժմ շենքը չի օգտագործվում և որևէ գործառույթ չի իրականացնում:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]