Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • English
  • Հայոց Եկեղեցին
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  • Նորություններ
  • Թանգարաններ
  • Քարտեզ
  • Գլխավոր
  • Քարտեզ
  • «խրիմյան» թանգարան

«խրիմյան» թանգարան

«խրիմյան» թանգարան

 Կառուցվել է 1896 թ.՝ Մկրտիչ Ա Խրիմյան Հայրապետի օրոք: Տեղադրված է Վեհարանի բակի հարավարևմտյան անկյունում: Ցուցադրության համար անհրաժեշտ պայմաններ չունենալով՝ կարճ ժամանակ ծառայեց իր նպատակին. խորհրդային տարիներին այն բռնագրավվեց և միայն 1957 թ. վերադարձվեց Մայր Աթոռին:

 Երկար տարիներ օգտագործվել է որպես տնտեսական իրերի պահեստ, որի համար երբեմն կոչվել է նաև «Խրիմյան պահեստ»:

 Գարեգին Բ Հայրապետի օրոք հիմնովին վերանորոգվել և կահավորվել է (իրականացվել են շենքի ջեռուցման, օդափոխության և հովացման համակարգերի տեղադրման աշխատանքներ), ծառայում Է (2007-2008 թթ.) որպես թանգարան: Վերանորոգումն իրականացվել է Սարգիս և Հռութ Բեդևյանների բարերությամբ: Այժմ այն վերանվանվել է «Խրիմյան թանգարան», և առաջիկայում այստեղ են հանգրվանելու աշխարհահռչակ հայ նկարիչ Արշիլ Գորկու կտավները, որոնք կտակվել են Մայր Աթոռին:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

  • Հետադարձ կապ
(374-10) 517-110 (374-10) 517-301 [email protected]